Փակեք ձեր ֆեյքերի հաչոցները, որովհետև ժողովուրդը հերթական անգամ համոզվեց, որ պետք է շարունակի վստահել Գագիկ Ծառուկյանին


Հայաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհի չեմպիոններից է, յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ դառնում են վարակակիր ու էդ էլ էն դեպքում, երբ օրական արվում է մոտ 2000 թեսթ: Կարծում եմ ՝ հասկացաք, որ եթե օրական 3000 կամ 4000 թեսթ արվի` վարակակիրների ինչ դաժան թվեր ենք ունենելու: Մահ կորոնավիրուսից՝ 500-ն անցել է, բայց դա չի խանգարում, որ առողջապահության նախարարը հպարտ լինի:

Փաստորեն, ունենալով կորոնավիրուսային խայտառակ իրավիճակ, տնտեսության ջախջախիչ անկում, Հայաստանի իշխանությունը շարունակում է աննախադեպ հպարտ և վճռական լինել: Բայց, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարում, այլ քաղաքական այլախոհների և իրենց չծափահարողների դեմ պայքարում:

Ըստ մեզ հասած լուրերի՝  124 քննիչ միանգամից լծված է Գագիկ Ծառուկյանի դեմ գործ կարկատելու պրոցեսին:  Բան ու գործ թողած՝ ընկել են գործ սարքելու ետևից: Բացի դրանից, այս օրերին  նման ստահակ գործողություններին զուգահեռ նկատվում են ԲՀԿ առաջնորդի բարի համբավը արատավորելու փորձեր, որոնք նպատակ ունեն ստվեր նետել ԲՀԿ նախագահի հեղինակության վրա:

Եվ սա այն դեպքում, երբ գործունեության առաջին իսկ տարիներից Գագիկ Ծառուկյանը մեծ դերակատարում է ունեցել տարբեր ոլորտների զարգացման գործում: Միայն վերջին 15 տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ահռելի միջոցներ է ուղղել բազմաթիվ խոշոր ծրագրերի իրագործմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝  Արցախում և Սփյուռքում:  

Իսկ ահա, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ քաղաքացիներն օրեցօր բախվում են ֆինանսական և կենցաղային խնդիրների: Հաշվի առնելով նրանց վիճակը՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արդեն հասցրել է 2000-ից ավելի ընտանիքների պարենային օգնություն տրամադրել:  

Հիմնադրամի աշխատակիցները եղել են բոլոր մարզերում և աջակցություն են ցույց տվել խեղճ ու կրակ մարդկանց, ցավին դարման են եղել: Եվ արատավորել նման մարդու գործերն, ուղղակի աբսուրդ է:

Ուստի՝ պերճախոս և պոռոտախոս մարդկանց մի խորհուրդ ունեմ տալու, գոնե ձեզանից մեկը պարոն Ծառուկյանի արածի կեսն արել է…Հետևապես փակեք ձեր ֆեյքերի հաչոցները, որովհետև ժողովուրդը հերթական անգամ համոզվեց, թե ում պետք է շարունակի վստահել:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Armenia is one of the world champions of the number of people infected with coronavirus, hundreds of people become infected every day, especially when about 2000 tests are performed daily. I think you understand that if 3,000 or 4,000 tests are done every day, what cruel numbers of infected people we will have. More than 500 people have died from the coronavirus, but that doesn’t stop the health minister from being proud. In fact, despite the disgraceful situation of the coronavirus, the crushing decline of the economy, the Armenian government continues to be unprecedentedly proud and determined. But not in the fight against coronavirus, but in the fight against political dissidents and those who do not applaud them.


According to the information we received, 124 investigators are immediately involved in the process of patrolling the case against Gagik Tsarukyan. Leaving something to chance, they went after making a deal. In addition, in parallel with such fraudulent actions, attempts are being made to tarnish the reputation of the PAP leader, which aims to cast a shadow over the reputation of the PAP leader. And this is in the case when Gagik Tsarukyan has played a great role in the development of various spheres since the first years of his activity. In the last 15 years alone, the Gagik Tsarukyan Charitable Foundation has invested heavily in many major projects, both in Armenia and in Artsakh and the Diaspora.


Meanwhile, due to the coronavirus epidemic, citizens are facing financial and household problems day by day. Taking into account their condition, the Gagik Tsarukyan Foundation has already provided food assistance to more than 2,000 families.
The staff of the foundation visited all the regions and provided support to the poor and the needy. And to slander the affairs of such a person is simply absurd.
Therefore, I have a piece of advice for eloquent and arrogant people, at least one of you has done half of what Mr. Tsarukyan did … Then close the fakes of your fakes, because once again the people are convinced who they should continue to trust.
WOMAN MAMUL

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *